ArmLife.am-ի խմբագրության էլեկտրոնային փոստին է դիմել Էջմիածին քաղաքում բնակվող Առաքել Գաբրիելի Մանադարյանը՝ տեղեկացնելով, որ ամուսնացած է, ունի մեկ երեխա, սոցիալապես անապահով է և հաշմանդամ:
Մեզ ուղղված նամակում ՀՀ հաշմանդամ քաղաքացին գրել է.
Ես հիվանդ եմ՝ էնդարտերիտով (անոթների խցանում), մեկ ոտքս կտրած է, երկրորդ ոտքս կտրելու է (մեռած ոտք է, արյուն չի խաղում), բայց ամեն տարի անիմաստ, մոտ երեք ամիս չչլեն, ծախսի տակ չգցեն՝ մի քանի անգամ գերազանցող իմ թոշակի չափով՝ կարգ չեն նշանակում, բայց առողջ մարդկանց՝ ցմահ 1-ի կարգ և օգնություն են տալիս, իհարկե, կաշառքով: Իսկ իմ ապրուստն այդ թոշակն է, որը վերջերս դարձավ 19.000 դրամ:
Հիմա նորից պիտի չլվեմ, ծախս անեմ, որ կարգ տան, բայց իմ ոտքս չի աշխատում, էլ չեմ կարողանում քայլել:
Հիմա թոշակս կտրած է, հունվարին պիտի նորից կոմիսիա անցնեմ, բայց ես էլ ի վիճակի չեմ կոմիսիա անցնելու, քանի որ, նոր տեղ են տարել՝ քաղաքապետարանի ճանապարհից հեռու և 2-րդ հարկ:
Մի կերպ՝ մեծ տանջանքով, գնացի և դիմեցի սոցապ և առողջապահության նախարարություն, ինձ մունաթ-զունաթով լարեցին վարչապետի մոտ, վարչապետի ընդունարանը մունաթով ինձ հետ լարեց նախարարություն: Եվ իհարկե, վարչապետը ոչ մեկին չի ընդունում: Ինչպես հասկացա՝ Հայաստանի օրենքներով ես մարդ չեմ համարվում:
Ես իրավունք ունեմ ստանալ օգնություն, բայց, ցավոք, 2011 քվականին, ոտքս կտրելուց հետո, ստացա մեկ զույգ կարճ ձեռնափայտ: Եվ վերջ: Բացարձակապես էլ ոչ մի բան ստացած առ այսօր չկամ:
Այս Նոր տարում՝ 2018թ.-ին, ես մաղթում եմ հայ կառավարությանը միայն ցավ ու տառապանք: