Օգոստոսի 9-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Նովոֆեդորովկա բնակավայրի մերձակայքում գտնվող Սակիի օդանավակայանի տարածքում մի քանի ավիացիոն զինամթերք է պայթեցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Օդանավակայանի ավիացիոն տեխնիկան չի վնասվել։ Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։
Կայքից ստացված հաղորդագրության համաձայն՝ օդանավակայանի զինամթերքի պահեստային տարածքի վրա կրակի ազդեցություն չի եղել։