Այսօր՝ օգոստոսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15:30-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սբ. Սարգիս եկեղեցու դիմաց՝ ժայռ տակ, տղամարդու դի կա:
Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ դժբախտ պատահարի. բարձրությունից տղամարդը անզգուշաբար ցած է ընկել:
Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: