Բաքվի հետ խոսել է պետք. Աղավնոյից սկսած, Արցախի հարցով՝ վերջացրած
Մի միտք ինձ, այնուամենայնիվ, հանգիստ չի տալիս: Ընդունենք՝ ամսվա վերջին Հայաստան- Արցախ ցամաքային այլ կապ, միջանցք է գործելու, բայց ինչո՞ւ պետք է տեղահանվի Բերձորի, Աղավնոյի բնակչությունը: Եթե իսկապես ամեն ինչ տանելու է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա նախադրյալներ պետք է ստեղծվեն, որպեսզի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայերն անվանգ ապրեն:
Այս խնդիրը խիստ սկզբունքային է:
Ի վերջո, Արցախի անկախության հեռանկարը նույնպես տապալված է ու Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի փաստաթղթավորվի նրա պատկանելիությունն Ադրբեջանին՝ ինչ-որ կարգավիճակով, ռուսաստանցի խաղաղապահներն էլ հավերժ չեն:
Հիմա ի՞նչ, նույն ձևով Արցախի ժողովրդի՞ն ենք տեղահանելու:
Բաքվի հետ խոսել է պետք. նույն Աղավնոյի խնդրից սկսած, Արցախի հարցով՝ վերջացրած…
Խաղաղության դարաշրջանը դա է, թե չէ՝ մնացածը դատարկ զրույցներ են:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց