Search
Close this search box.

Մ. Սահակաշվիլին՝ իր դատավճռի մասին

Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանում իր նկատմամբ հեռակա կայացված դատավճիռն անօրինական է որակել` նշելով, որ այն հակասում է միջազգային նորմերին և առողջ դատողությանը. «Իմ նկատմամբ Վրացական դատարանի «դատավճիռը» լիովին անօրինական է և հակասում է միջազգային, ազգային բոլոր նորմերին ու առողջ դատողությունը: Նախագահին իր համաներման իրավունքի, որը ոչ մի կերպ սահմանափակված չէ, օգտագործման համար դատելը վկայում է այս դատավարության ամբողջությամբ քաղաքական բնույթի մասին: Սա նաև խոսում է այն մասին, որ Վրաստանի իշխանությունները 5 տարում իմ դեմ ոչ մի էական բան չեն գտել՝ ո՛չ կոռուպցիայի որևէ փաստ, ո՛չ այլ իրավախախտումներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Մ. Սահակաշվիլին

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանում, բանկի կառավարիչ Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով, դատապարտվել է 3 տարվա հեռակա կարգով ազատազրկման:

Please enter a valid URL