Շատ կարևոր է, որ Հայաստանը անհապաղ կատարի եռակողմ հռչակագրի պայմանները։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալուն պես, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
«Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որը հանգեցրեց ադրբեջանցի զինծառայողի մահվան»,-ասել է նա:
Ըստ աղբյուրի՝ նա նաև նշել է, թե «Ղարաբաղը ադրբեջանական հող է», և թե իբր Ադրբեջանը դեմ է իր տարածքում անօրինական զինված խմբավորումների առկայությանը:
«Եռակողմ համաձայնագրի ընդունումից անցել է գրեթե 2 տարի: Շատ կարևոր է, որ Հայաստանն անմիջապես կատարի այս պայմանները»,- ասել է Էրդողանը։