Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Յան Շակովսկին։
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Հայաստանի հետ հրադադարի համաձայնագրի հերթական խախտման համար։ Պետդեպարտամենտին կոչ եմ անում օգտագործել իր դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար եւ կանխելու հետագա վայրագությունները»,-գրել է նա։
Ադրբեջանի ագրեսիան դատապարտել է նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամ Լորի Թրեհենը․ «Շատ ամերիկացիներ վրդովված են Ադրբեջանի վերջին բռնի հարձակումից, որը հանգեցրել է ողբերգական մարդկային կորուստների: ԱՄՆ-ն եւ մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունը եւ դիվանագիտորեն գործեն՝ կանխելու հետագա էսկալացիան»: