Search
Close this search box.

Վրաստանում Սահակաշվիլին դատապարտվել է հեռակա 3 տարվա ազատազրկման

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանում, բանկի կառավարիչ Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, տեղեկացնում էէ «Новости-Грузия»-ն:

Սահակաշվիլիին մեղադրանք էր առաջադրվել՝ պետական-քաղաքական գործչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Նշվում է, որ լինելով Վրաստանի նախագահ՝ 2008թ. Սաակաշվիլին կրճատել է Գիրգվլիանիի սպանության գործով անցնող ՆԳՆ աշխատակիցների պատժի կրման ժամկետը:

Ավելի վաղ ասվել է, որ Ուկրաինայի դատարանը հաստատել է Սահակաշվիլիի՝ փախստականի կարգավիճակի մերժումը:

Please enter a valid URL