Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սառցե պատ՝ Ռուսաստանի և Չինաստանի սահմանին

Չինաստանի Հեյլոնջջյան նահանգում գտնվող Խանկա լճի և Ռուսաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է մոտ 20 մետր բարձրության վրա գտնվող սառցե պատ: CCTV հեռուստաալիքով հրատարակվել է արտասովոր բնական երևույթով տեսանյութ: Այս մասին գրում է ria.ru-ն:

Տպավորիչ «շինարարությունն» ունի բնական ծագում: Պատերը հայտնվել են ուժեղ քամու պատճառով, որը տարբեր չափերի սառույցներ է քշել բերել լճի արևելյան ափ: Սկզբում այն ​​չի գերազանցել երեք-չորս մետր բարձրությունը, բայց հետո այն աճել է մինչև քսան մետր և ավելի: Բնական արգելքի երկարությունը տասնյակ կիլոմետր է:

«Դա կարծես սառույցի մեծ պատ է», — ասել է օպերատոր, լուսանկարիչ Լի Լեյը, ով եկել էր արտասովոր բնական երևույթ տեսնելու:

Ըստ Հիդրոօդերևութաբանական կայանի աշխատակիցների՝ նմանատիպ սառցե պատեր հաճախ չեն հայտնվում։ Դրա համար հարկավոր են  երկարատև օդի ցածր ջերմաստիճաններ, ուժեղ քամի և լճի ջրի վերին շերտերի շարժ։

Please enter a valid URL