168am-ը գրում է. Ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան նշել է, թե վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, այսպես ասած, ընդհանուր լեզու գտնել Ադրբեջանի հետ, բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն Հայաստանի քաղաքական ընդդիմությունը խնդիրներ է ստեղծում:
«Արդյոք բավարար համարձակություն կունենա՞ Փաշինյանը, երբ իրենց «տանը» քաղաքական այդքան դիմադրություն կա, ես չեմ կարող կանխագուշակել»,- ասել է Բրայզան:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան, ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը կրկնել է վերոնշյալ միտքը՝ հավելելով՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտակցում է, որ ապաշրջափակմանը վերաբերող եռակողմ հայտարարություն է ստորագրել 2020-ի նոյեմբերի 10-ին:
«Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել, և այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե որքան նա թույլ է: Նա չի կարողանում վերահսկել իր թիմի անդամների հայտարարությունները (նկատի ունի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքը, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն՝ այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ): Շատ բարդ իրավիճակ է, ես խոսել եմ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյա իմ ընկերների հետ, դա նրանց նյարդայնացնում է, որովհետև եթե երկրի ղեկավարը խոսք է տալիս, նա պետք է կատարի բոլոր պայմանները և խոստումները: Եթե Փաշինյանն ի վիճակի չէ դա անել, մեծ խնդիր է»,- նշել է Բրայզան:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: