Search
Close this search box.

Ռուսաստանի համար Ֆրանսիան «ոչ բարեկամական պետություն է»

Կրեմլից հայտնել են, թե ինչու տևական ժամանակ տեղի չի ունենում Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը:

ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ֆրանսիան ոչ բարեկամական երկիր է, բայց, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխհամաձայնեցվել հեռախոսազրույցի կազմակերպումը:

Տեղեկատվոթյունը փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Առաջին հերթին, Ֆրանսիան ոչ բարեկամական պետություն է այն համատեքստում, ինչը Փարիզը կատարում է մեր երկրի դեմ: Իսկ միմյանց չեն զանգահարում այն պատճառով, որ համարում են, դեռ դրա կարիքն ու ժամանակը չէ, և ներկա պահին դա պետք չէ»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Please enter a valid URL