Search
Close this search box.

Հերթական գողությունը «Հայփոստ»-ից. գիշերը թալանել են Սիսիանի «Հայփոստ»-ի մասնաճյուղը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում գողության փաստով հարուցվել է քրեական գործ:

Նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունվարի 5-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գործող «Հայփոստ»-ից կատարված գողության դեպքով:

Կայքի տեղեկություններով՝ գողություն կատարողը կամ կատարողները «Հայփոստ» են մտել եվրոլուսամոտը բացելու միջոցով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչքան գումար է հափշտակվել:

Please enter a valid URL