Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամ ալիքում գրառում է արել երեկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան գրավման մասին:
Նա, մասնավորապես, նշել է. «Լոնդոնում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատունը գրաված և դրա դրոշի փոխարեն շիայական պաստառներ ու դրոշներ բարձրացրած անձինք Քուվեյթից սերող շիա հոգևորական Յասեր َԱլ Հաբիբի ստեղծած «Մահդիի սպասավորների միություն» կրոնական կազմակերպության անդամներ են։
Շիա այս հոգևորականը հետևում է ծայրահեղ աջակողմյան հայացքներ և մեծ ազդեցություն ունեցող իրանա-իրաքյան այաթոլլահ և ընդօրինակման աղբյուր Սադեղ ալ-Շիրազիին, որը գաղափարական ու հոգևոր հայրն է նաև Եվրոպայում և հատկապես Մեծ Բրիտանիայում ակտիվորեն գործող «Շիրազիյյուն» («Շիրազիականներ») ցանցի։
Դեսպանատան գրավման կադրերում երևացող կապույտ դրոշները հենց «Մահդիի սպասավորների միության» խորհրդանիշն են, իսկ գործողությունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ի պատասխան Բաքվի բռնապետի կողմից այս օրերին Ադրբեջանի շիաների նկատմամբ գործադրվող բռնաճնշումների։
Իմամ Մահդին կամ Ժամանակի իմամը շիայական տասներկուերորդ թաքուցյալ իմամն է, որին շիաները համարում են փրկիչ»: