Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ–ն ծայրահեղ մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի տարածքում և շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ, ինչպես նաև խորին ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վստահեցնում է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը տեղում իրավիճակը կայունացնելու համար։
«Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր ուղիներով և բոլոր մակարդակներով, ներառյալ երկրի բարձրագույն ղեկավարությունը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ»,– ասված է հաղրդագրության մեջ։

ԱԳՆ–ը կոչ է անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և պահպանել հրադադարի ռեժիմը` միաժամանակ փաստելով, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները։

«Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացվեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում»,- նշում է ՌԴ ԱԳՆ–ն։

Please enter a valid URL