Search
Close this search box.

ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով ու կոչ է անում միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար․ Պետդեպ

Միացյալ Նահանգներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով ու կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական կայքում։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցող ինտենսիվ բախումների մասին հաղորդագրություններով ու ուշադիր հետևում է մարտերի, ինչպես նաև զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններին», – ասված է հայտարարության մեջ։

Պետդեպարտամենտի ներկայացուցիրը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման ու էսկալացիայի կանխման համար»։

Նրա խոսքով՝ «իրավիճակի ներկայիս սրումը վկայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտության մասին»:

Please enter a valid URL