Ինչքա՞ն պետք է շարունակվի այս խայտառակությունը,որ թուրքերը իրենց GPS- ը գրկած գան հասնեն հայկական դիրքեր ու ասեն, որ իրենց GPS-ը ցույց է տալիս, թե տվյալ դիրքը գտնվում է իրենց տարածքում, թողե´ք և հեռացե´ք։
Ինչքա՞ն փոխհրաձգություն պետք է լինի ու արյուն թափվի…
Իսկ կաբինետներում նստած որոշ տականքներ, ովքեր ամեն ինչի մասին նախորոք պայմանավորվել են, ձևական սպասեն մինչև փոխհրաձգությունը ավարտվը և հետո հետնահանջի հրաման տան հայ զինվորին, որպեսզի այդ ամենը լինի արդարացված։
Հին Թաղերը, Խձաբերդը, Փառուխն ու Քարագլուխը ձեզ օրինակ։
Տաքուկ կաբինետներում , փափուկ բազկաթոռների մեջ թաղված, ինքնահավան ու անպատասխանատու այդ տականքները, որոնք զբաղված են անձնական հարցերով, քերում են այն ամենը ինչ հնարավոր է այդ պահին քերել, քարտողարուհիների կամ անձնական վարորդների պատրաստած սուրճն ու թեյը լցնում են մեջները իրենց դատարկությունը թաքցնելու համար,,ու բանբասելով օր մթնեցնում, չտիրապետլով անգամ տվյալ բնագավառի մանր- մունր խնդիրներին, որի դառնությունը կրում է փախստական դարձած մարդը, դիրքապահն ու սահմանամերձ բնակիչը։
Տվյալ դեպքում այդ արարածների գործը կոնկրետ սահմանների անվտագության հարցերով զվաղվելն է ,ոչ թե՞ ստանձնելը բրոկերի դեր և սրա, նրա ունեցվածքը թուրքական մանաթով ծախելը։
Իսկ որտե՞ղ է մեր մեր GPS-ները իրենց մասնագետներով հանդերձ ։
Կաբինետներում նստած այդ եսասեր ու մորթապաշտ տականքները պարտավոր են պատերազմից հետո, (շուտով կլրանա երկու տարին) ներգրավել արհեստավարժ մասնագետերի, ովքեր GPS համակարգով կհանեին ու կտեղադրեին մեր դիրքերի բոլոր կորդինատները, դրանք համեմատելով ձեռքի տակ եղած բոլոր քարտեզների հետ և տեղադրել այնն, իսկ սրանք, քերողները այս տվյալներով հանդերձ, պետք է զրուցեին ու խորհրդսկցեին տվյալ տարածքին շատ ծանոթ մարդկանց հետ լսեին նրանց բոլորի հիմնավորումները տվյալ տարածքների վերաբերյալ, փասթաթղթավորված ներկայացնեին համապատասխան մարմիններին, ովքեր էլ իրենց հերթին պարտավոր էին տվյալ դիրքի մասին տվյալները ներկայացնել դիրքում կանգնածներին ու համապտասխան ձևով հրահանգավորեին անձնակազմին։
Լիազորված բարձրաստիճան կոչված այս ղեկավարները պարտավոր էին կապ հաստատել ռուսական խաղաղապահների հետ (ոչ միայն գառ ուտելու կամ թթի օղի խմելու համար) և պայմանավորվեին, որ ցանկացած դիրքի փոփոխութուն, թեկուզ GPS-ով պետք է տեղի ունենա միայն ռուսական խաղաղապահների ու երկու կողմերի լիազորված անձանց նախորոք փոխհամաձայնությամբ ու ներկայությամբ։ Ամեն պատահական մարդ չպիտի գնա դիրքեր լինի թուրք թե ռուս փորձի GPS-ով դիրքերը հետ ու առաջ տանել, դա պետք է հիմնավորվի քարտեզով և համապատասխան լիազորված անձով։
Խաղաղապահներն էլ իրենց հերթին պարտավոր են ապպահովել այդ ամենը, առավել ևս հիմա, երբ որ ՌԴ նախագահը և իշխանության տարբեր օղակներ մի քանի անգամ իրենց պատրաստակամությունն են հայտնել, այդ հարցում աջակցելու համար երկու կողմերին (մենք որպես պարտված կողմ պարտավոր են սա հասկանալ)։
Ականատեսները պատմում են, որ եղել են դեպքեր և մինչև օրս շարունակվում են, երբ թուրքերը GPS-ով եկել են մեր դիրքեր ասել, որ GPS-ը ցույց տալիս, որ տվյալ տարածքը իրենցն է, իսկ մերոնք գլուխները կախ, սուս ու փուս թողել են դիրքերը ու հեռացել, չնայած տվյալ տարածքին մոտակա գյուղերի հնաբնակները` բողազները ճղելով փորձել են բացատրել մերոնց, որ ԽՍՀՄ-ի ժամանակ այդ տարածքները, հանդիսացել է տվյալ գյուղերի տարածքերը, ճիշտ չի թողնելը այդ տարածքները, սակայն նրանց լսող չի եղել։
Այսքան անհասկանալի հարցերից հետո նորից հարց է ծագում, իսկ ինչու՞ են պետական մակարդակով ստեղծել, այդ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը, եթե թուրքը ամեն օր պետք է իր GPS-ը գրկած գա հասնի մեր դիրքեր ու պահանջի, որ մեր դիրքապահը հեռանա։
Նիկո´լ, իսկ եթե՞ սահմանազատման ու սահմանագծման ժամանակ, մի պայծառ օր պարզվեց, որ օրինակ` Գորիս-Կապան ճանապարհը լրիվությամբ հանդիսանում է ՀՀ տարածք, ի՞նչ ես անելու:
Իհարկե շատ լավ հասկանում ենք, որ պարտված կողմ ենք, թուրքն էլ օգտվում է առիթից կոնկրետ չարաշահելով այդ ամենը։
Ա´յ դրա համար էլ, ժողովուրդը ելավ փողոց պահանջեց սրանց հրաժարականը, իսկ որոշ հեռատեսները բացատրեցին որ սրանք մարդավարի թողնեն ու հեռանան իշխանությունից, քանզի պարտված իշխանություն են, իսկ պարտվածը` չի կարող բանակցել։
Սրանց բառացի ասվել է, որ չոքած բանակցելը ուղղակի հարմար չի։
Դե ինչ ասողին լսող է հարկավոր, լինի իշխանավոր թե ընդիմավոր, (որոնք նեղ տեղը կատու են կտրում իսկ լեն տեղը կապիկ) նամանավանդ, որ ԱՀ մասով կոնկրետ ասվել է, որ եթե Արցախի 75% -ը չկա, սահմանադրական ճանապարհով իշխանափոխության մասին խոսելը ավելորդ է և զավեշտալի:
Արցախից Սերգեյ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից