ԵԱՀԿ-ն Երեւանին եւ Բաքվին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար։
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը մտահոգություն է հայտնել ՝ կապված Արցախում տիրող իրավիճակի հետ։
«Մենք չափազանց մտահոգված ենք Հարավային Կովկասում զինված միջադեպերի եւ զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար։ Մենք նախկին պես աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,-ասվում է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության Twitter-ի էջում։