Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին Արցախում գտնվող օդանավակայանի հատվածում բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և հակառակորդի միջև։ Վերջիններս պահանջում են պայմանագրով ստորագրված Բերձորի ճանապարհի հանձնում, որն իրենց խոսքով դեռ օգոստոսի մեկին պետք է հանձնվեր, որից հետո պետք է շահագործվի իրենց կողմից։
Ըստ կայքի աղբյուրի, ադրբեջանցիները պահանջում են պահպանել պայմանագրով ստորագրված կետերը։ Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, մեր աղբյուրին հայտնի չէ: