Արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի, Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է։ Նրանք հասել են Երևան՝ «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ էլ իմացել են, որ իրենց մուտքն արգելված է։