Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ,
Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է:
Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ:
Շնորհակալ եմ պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար:
Վստահ եղեք, որ արդարը և բարին միշտ հաղթում են:
Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, եղեք առողջ և անվտանգ: