Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, որոնց հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչը:
Այդ մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:
«Ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կարգավորվել է ստեղծված իրավիճակը: Շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել»,- նշված է փաստաթղթում:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։
Պարեկություն է իրականացվել հինգ երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։
Ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման եւ հնարավոր միջադեպերի կանխման համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։