Hraparak.am-ը գրում է. Դեռ երեկ տեղեկեացրել էինք, որ Արցախի Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմը հերթական սադրիչ գործողություններին է դիմել, ինչի հետևանքով հայտարարվել է համար մեկ դրություն:
Արցախցի ակտիվիստ Տաթև Արցախը քիչ առաջ Hraparak-ի հետ զրույցում նշեց, որ իրավիճակը շարունակվում է լարված մնալ, կուտակումներ կան, սակայն առանձնակի դեպքեր չեն արձանագրվել, իսկ ահա համար մեկ դրությունը շարունակում է գործել: