Ադրբեջանի զինուժը օգոստոսի 1-ին առաջխաղացման փորձ է արել Արցախի Վանք համայնքի Նարեշտար գյուղի ուղղությամբ, ինչը Գանձասարից հեռու է մոտ 20 կմ:
Վանք համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանը Արցախի հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ իրավիճակը կայուն է, մեր դիրքապահները տեղում են. Արցախի Վանք համայնքում բարոյահոգեաբանական մթնոլորտը եւս կայուն է: «Երեկ առավոտյան մոտավորապես ժամը 9-ի կողմերը Ադրբեջանի կողմից հարձակումներ են եղել մեր դիրքերի վրա: Բարեբախտաբար մեր տղաները կասեցրել են իրենց առաջջխաղացմումը: Մեր տղաները իրենց դիրքերում են: Դիրքային կորուստ չունենք: Համացանցում տեղ գտած լուրերը, թե Գանձասարի համար թեժ մարտեր են ընթանում, իրականությանը չի համապատասխանում»:
Նարեշտարի բնակիչ Բորիկ Հակոբյանը եւս նշել է, որ իրավիճակը շփման գծում կայուն է. «Ադրբեջանը առաջխաղացումը փորձում է հիմնավորել խորհրդային տարիների քարտեզներով»:
Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ Վարդապետ Շաքարյանն էլ նշել է. «Խուճապային ոչ մի տրամադրություն չկա եւ ամեն ինչ լավ է լինելու: Աստված մեզ հետ է: Աղոթում ենք, որ Աստված մեզ ուժ ու կարողություն տամիաբանվենք եւ հասկանանք՝ մենք ինչ ենք ուզում: Եթե սրտանց ցանկանանք, Աստված տալու է մեր ազգին: Միայն պետք է հետամուտ լինել այդ ամենը կյանքի կոչելու»: