Search
Close this search box.

Ալիևը թույլ է տալիս ճակատագրական սխալներ. ինչո՞ւ Արցախում իրավիճակը լարվեց

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օգոստոսի 5-ին Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը. այս պահին մշակվում է հանդիպման օրակարգը, հստակեցվում են քննարկվելիք հարցերը:
Ենթադրում եմ, թուրքերն ինչ որ հարց են ցանկանում բերել քննարկման օրակարգ, իսկ ռուսները դեմ են, թույլ չեն տալիս:

Արդյունքում Ալիևը ստանում է հրաման ապակայունացնել իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում և սկսում ռազմական ագրեսիա Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

Հ.Գ. Ալիևը թույլ է տալիս ճակատագրական սխալներ, հատում է թույլատրելի բոլոր գծերը և խաղում է կրակի հետ: Իսկ Ռուսաստանի լռությունը ոչ մի պարագայում չպետք է ընկալել որպես թուլության նշան:
Ամեն ինչ իր ժամանակին…

Please enter a valid URL