Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրւմ է.
Հարգելի ընկերներ, ֆեյսբուքյան օգտատերեր, խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել։ Վարդենիսի տարածաշրջանում և հատկապես Սոթքի սահմանամերձ հատվածներում իրադրությունը խաղաղ է։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքեր չեն եղել։ Սահմանում կանգնած մեր զինծառայողները փայլուն կատարում են իրենց աշխատանքը։