Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է լուրերը, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում իրադրությունը լարված է։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ լարված իրադրություն է նաեւ Սյունիքին եւ Գեղարքունիքին հարակից հատվածներում։
Նշենք, որ այսօր՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: