Search
Close this search box.

Տղերք, մեզ ինչ-որ աղետի ե՞ք նախապատրաստում. ԱԳ նախկին նախարար

Ու, ախր, նույն կերպ էլ աղետածին գործը շարունակվում է․ ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը․

Զոհեր և վիրավորներ հայ-ադրբեջանական սահմանին, ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ավտովթարներ ու վրաերթեր, ինքնասպանություններ, զավակների կողմից ծնողների սպանություններ, երկաթուղային աղետ՝ հրդեհված բենզինատար լցատակառներ, համաճարակի սպառնալիք պարունակող աղբային աղետ Երևանում, քառօրյա պատերազմի հերոսների շիրիմների պղծման մասին տեղեկատվություն, տարատեսակ հրդեհներ՝ այդ թվում նաև Ծիծեռնակաբերդում, կեղտակորույս, թռչելու ունակությունը կորցրած արագիլներ, դավադրություն ու դավաճաններ Արցախում և այս ամենին զուգահեռ նաև Փաշինյան-Քոչարյան ու Սահակյան- Բաբայան ներքաղաքական դիմակայություն:

Կարծես ուղղորդված լրատվական հարձակում է իրականացվում հասարակության դեմ՝ վերջինիս առանց այդ էլ խափանված միասնությունն ու սեփական ուժերի հանդեպ խարխլված վստահությունը զրոյացնելու նպատակով: Խնդիրն այն է, որ լրատվությունը, կարծես թե, հատուկ մատուցվում է այնպես, որ սովորական, շարքային քաղաքացին իրեն անպաշտպան ու անօգնական զգա: Այսպես աստիճանաբար ներքաղաքական տրեմորը կարող են վերափոխել անդադար ցնցումների:

Տղերք, մեզ ինչ-որ աղետի ե՞ք նախապատրաստում: Մենակ թե մի ասեք, որ լրատվական դաշտն անկառավարելի է ու ինքնագլուխ է որոշում, թե իրադարձություններն ինչ հնչերանգներով պետք է ներկայացնի:
P.S. Սևանի ծաղկելն ու Ստամբուլյան կոնվենցիան էի մոռացել — դրանք էլ վրադիր:

Please enter a valid URL