Իրանցի դիվանագետ, Իտալիայում և Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբոլֆազլ Զոհրեվանդը իր վերջին 40 րոպեանոց հարցազրույցում, անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարած միտքը, որ Իրանը դեմ կլինի Իրան-Հայաստան սահմանագծի փոփոխությանը, ուշագրավ և սկանդալային հայտարարություններ է կատարել.
.Թուրքիան իր ներքին քաղաքական համակարգի պատճառով, այս կեղծավորությունից փախուստ չունի, շատ վատ կենդանի է նա, և մենք երբևէ չենք կարող մտածել, որ նմանատիպ Թուրքիայի հետ կկարողանանք ռազմավարական դաշնակցություն, անգամ ռազմավարական համագործակցություն ունենալ, մենք ռազմավարական մրցակիցներ ենք լավագույն դեպքում, հետևաբար Նախիջևանի ու Ղարաբաղի խնդիրները մեր վնասին վերջացան:
. Մենք հիմա էլ ականատես ենք, եր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ճնշմամբ փորձում են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավել: Այդ հարաբերությունների բարեկարգումն էլ Իրանի ու Ռուսաստանի վնասին է: Նրանք շատ են ձգտում, որ Հարավային Կովկասում, ինչպես Վրաստանում տեղի ունեցավ, Իրանի և Ռուսաստանի ցամաքային կապը կտրել և ոչնչացնել, դա մեր շնչափողը կփակի: Թեև Հարավային Կովկասը մեր քաղաքակրթական ազդեցության գոտին է:
.Այս Ադրբեջանն իր ներկա ընթացքով խիստ վտանգ է ներկայացնում մեր համար, ինչպես և Իրաքի քրդերը: Սրանք սիոնիզմի բուսնելու ենթահողն են դառնում: Սա շատ ուշադիր պիտի տեսնեինք և տեսնենք:
. Նախիջևանի դեպքում մենք շատ ավելի լավ էինք կարող աշխատել: Առհասարակ Նախիջևանը պիտի վերադարձվի Իրանին: Նախիջևանը մեր աքիլեսյան գարշապարն է: Անգամ եթե Ադրբեջանն ու Նախիջևանը ստորգետնյա թունելով իրար միանան, եթե Թուրքիան և Ադրբեջանը մի կերպ ցամաքային կապ ունենան իրար հետ, մենք խնդիրներ ենք ունենալու, որովհետև Թուրքիայի հանդեպ մեր ճնշման լծակները հենց տարանցիկ ճանապարհներն են, ու մի կասկածեք, որ թուրքերը կփակեն մեզ: Հիմա գնացեք տեսեք, թուրքերը իրենց սահմանը Իրանի հետ փակում են բետոնե պատերով, այնտեղ սիրոնիստական միտքն է ներգործում:
.Հենց այս լուրջ սպառնալիքների պատճառով է, որ պիտի Ռուսաստանի հետ հարաբերություններին շատ լուրջ վերաբերվենք և հենց այստեղ է, եր մենք նրանց հետ ռազմավարական ընդհանրություններ ունենք: Հյուսիս-Հարավ առևտրային ճանապարհը համաշխարհային առևտրի հաշվարկները կփոփոխի: Այս ճանապարհը հանապազորյա հացից ավելի կարևոր է: Ու հենց մեր շրջապատի միջադեպերը, ինչպիսիք են Աֆղանստանն ու Իրաքը, միայն դրա համար են, որ այդ ճանապարհները չկառուցվեն:
. Հայաստանի հարցը բազմաթիվ պատճառներով, գերադասելի է քան Ադրբեջանը մեր համար: Ադրբեջանը հենց այն կետն է, որտեղ ՆԱՏՕ-ն կարող է գալ և Իրանի մասնատման գործարքը մեկնարկել: Ղարաբաղի հարցը շատ կարևոր էր: Այժմ էլ, այս վարչապետը, որ գործի վրա է Հայաստանում, իրավասու և պատշաճ անձնավորություն չէ, շատ վատ է խաղացել, նա ներթափանցած անձ է Հայաստանում: Հայերը Իրանի դաշնակիցն են, զարմանալի ընդհանրություններ ունենք իրար հետ և պատմության վաղ շրջաններից հայերը միշտ Իրանի կողքին են եղել: Մեզ համար հայերը առաջնահերթություն ունեն այս Ադրբեջանցիներին, որովհետև առհասարակ Ադրբեջան որպես այդպիսին գոյություն չի ունեցել, սրանք կամ Իրանցի ազերիներ են և կամ եթե չեն, պիտի գնան այս տարածաշրջանից, Ադրբեջանը պիտի վերադարձվի Իրանին, իրականությունը սա է, մինչև Ադրբեջանը չվերադարձվի Իրանին, միշտ մեզ համար կմնա որպես քաղցկեղային ուռուցք: Ազերիները Իրանցի են, բայց գնում են ինչոր ծագումնաբանություն են հորինում իրենց համար թե իբր Կենտրոնական Ասիայի թուրքերից են առաջացել, այս տմարդները պատմություն են հորիում:
Մենք չպիտի թույլ տանք, որ Ադրբեջանն ոնց ուզի խնդիրները լուծի: Ցավոք մեր պաշտոնյաներից ոմանք խաբվեցին և որի արդյունքում եղավ այն, ինչ չպիտի լիներ: