Search
Close this search box.

Իրավիճակը՝ Սերբիայի և Կոսովոյի սահմանին, ինչ է կատարվել գիշերը

Սահմանային լարվածության ֆոնին Կոսովոյի կառավարությունը մեկ ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքը:

Երեկ հայտնել էինք, որ սրվել է իրավիճակը Սերբիայի և Կոսովոյի սահմանին: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սահմանին հնչում էին կրակոցներ, իսկ երկու երկրների զինված ուժերը բերվել էին մարտական պատրաստվածության բարձր աստիճանի:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շնորհակալություն է8 հայտնել ՌԴ ԱԳՆ-ին՝ Կոսովոյի հետ կապված իրավիճակում աջակցության համար: Նա նաև խնդրել էր միջազգային հանրությանը ազդել Կոսովոյի իշխանությունների վրա։

Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերը հայտարարել էին, որ պատրաստ են միջամտել, եթե «երկրի կայունությունը վտանգվի»:

Լարվածության սրման պատճառ էր դարձել Կոսովոյի կառավարության որոշումը, որով օգոստոսի 1-ից երկրում արգելվում էր սերբական փաստաթղթերի կիրառումը: Ի նշան բողոքի՝ Կոսովոյում գտնվող սերբերը բարիկադներ էին կառուցել երկրի հյուսիսում գտնվող մի քանի շրջաններում:

Վուչիչը հայտնել էր, որ Կոսովոյի ոստիկանությունը ծրագրում է կեսգիշերին օպերացիա իրականացնել ինքնահռչակ հանրապետության հյուսիսային հատվածում բնակվող սերբերի դեմ։

«Կարծում եմ, որ մենք երբեք չենք եղել ավելի դժվար ու ծանր վիճակում, քան այսօր։ Ինչու ես սա ասացի. Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասել էր Վուչիչը։

Սերբիայի ղեկավարը նաև ասել է8, որ Բելգրադը կփորձի ամեն գնով պահպանել խաղաղությունը։

Բայց եթե Կոսովոյի իշխանությունները սկսեն ծաղրել Սերբիայի քաղաքացիներին, նրանք անմիջապես պատասխան կստանան, ասել էր Վուչիչը։

Please enter a valid URL