Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին հայտնել է, որ երկրում հակակառավարական ցույցերն ավարտված են.«Հայտարարում եմ 2017թ. անախորժությունների ավարտի մասին: Ցուցարարների թիվը քիչ է եղել և չի գերազանցել 15 հազարը»,- նշել է Ջաֆարին՝ մեղադրելով ԱՄՆ-ին, Իսրայելին և Սաուդյան Արաբիային՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը սատարելու համար: Ըստ նրա՝ այդ երկրների հրամանով ահաբեկիչները պետք է ներթափանցեին Իրան և ահաբեկչական գործունեություն ծավալեին:
Հիշեցնենք, որ Իրանում հակակառավարական ցույցերը սկսվեցին դեկտեմբերի 28-ին, Թեհրանում, Մեշհեդում, Սպահանում և Ռեշտում, ինչին զոհ գնաց ավելի քան 20 մարդ:
Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, թե բողոքները պայմանավորված են ներքին խնդիրներով, սակայն կային նաև օտար երկրների ուղղորդումը։