ՀՅԴ երիտասարդական կազմակերպության Նիրդելանդահայ անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան: Սյունեն ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրեն 12 ժամ առանց որեւէ բացատրության օդանավակայանում պահելուց հետո հայտնել են, որ ինքը անցանկալի անձ է և պետք է վերադառնա Նիդերլանդներ:
«Երեկ գիշեր հասա Հայաստան Զվարթնոց Օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի ARF Youth Office կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում: Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- գրել է Սյունեն իր ֆեյսբուքյան էջում: