Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է հրապարակվել, որում դեսպանատունը կոչ է անում մահապատժի ենթարկել ուկրաինական Ազովի գնդի գերի ընկած զինվորներին։
«Ազովի մարտիկներն արժանի են ոչ թե գնդակահարության, այլ կախաղան հանելու, քանի որ նրանք իսկական զինվորներ չեն: Նրանք արժանի են նվաստացուցիչ մահվան»,- թվիթերում գրել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը:
Սոցցանցը չի ջնջել ՌԴ դեսպանատան գրառումը։ Գրառումից հետո Twitter-ի մոդերատորները մեկնաբանություններում նշել են, որ խախտում է առանց ատելության խոսքի կանոնը, սակայն սոցցանցը որոշել է չջնջել այն, քանի որ գրառումը հանրության հետաքրքրության հարց է։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, մեկնաբանելով այն՝ Ռուսաստանը անվանել է «ահաբեկչական երկիր»՝ նշելով, որ 21-րդ դարում դիվանագիտական մակարդակով «միայն վայրենիներն ու ահաբեկիչները կարող են խոսել կախաղանի միջոցով մահապատժի մասին»:
Եվրամիությունը խստորեն դատապարտել է Ելենովկայի իրադարձությունները։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության գրասենյակի ղեկավար Ժոզեպ Բորելը։ Բորելի խոսքով` «այդ անմարդկային, բարբարոսական գործողությունները խախտում են Ժնևի կոնվենցիաները և դրանց լրացուցիչ արձանագրությունը և համարվում են ռազմական հանցագործություններ»:
ArmLife.am