Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Նշենք, որ այսօր արդեն երկրորդ անգամ է նույնաբովանդակ հայտարարություն տարածում Պշտպանության նախարարությունը: