Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սրտիս մի մասը սև մի մասը սպիտակ, մի աչքով ցավի, տխրության արցունքներ, իսկ մյուս աչքով ուրախության արցունքներ, շրթունքիս մի հատվածը Մխիթար ասելիս ցավից դողում է,մյուս հատվածը Մխիթար ասելիս ուրախությունից ցնծում է….չգիտեմ էս ինչ դաժան է կյանքը»։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լույս աշխարհ է եկել Մխիթարի եղբայրը։