Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում: Տեսանյութը կայքում տեղադրվել է 2 շաբաթ առաջ: Զույգը ևս մեկ տեսանյութ է նկարել Դալմա մոլում:
Նշենք, որ Հայաստանում պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստումն ու տարածումը արգելված է օրենքով, բացի այդ՝ սա բացահայտ անարգանք է հայ ժողովրդի պատմության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Oragir.news-ը զրուցել է Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ։
«Այս պահին պետք է զերծ մնամ մեկնաբանություններից, մենք դիմել եք մեր վերադասին՝ Երևանի քաղաքապետարանին։ Էրեբունի թանգարանի և հնավայրի տարածքը հսկվում է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության Էրեբունի բաժնի կողմից։ Տարածքի պահպանության համար պատասխանատու է ոստիկանության այդ բաժինը։ Թող ծառայողականն քննություն սկսեն և պարզեն հանգամանքները, թե որ ժամի է տեղի ունեցել, երբ է եղել, արդյոք դա աշխատանքային ժամ է։ Որովհետև իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դա աշխատանքային ժամ չի։ Երբ ծառայողականն քննություն կլինի՝ մենք մանրամասն կարող ենք խոսել այս մասին»։ Նա նշեց նաև, որ այստեղ կարող են լինել բոլորովին այլ նկատառումներ ։ «Ես երեկ նաև զանգ եմ ստացել, ինձ ասել են, ակնարկել են, որպեսզի ես հարեմ քաղաքական ուժի, լինեմ հականիկոլական, այդ դեպքում այս նյութը չի բարձրաձայնվի։ Ես ասել եմ, որ որևէ քաղաքական ուժի չեմ հարում, մենք անում ենք մեր պարտականությունը և մերժել եմ առաջարկը։ Այդ ամենի մասին կխոսեմ իրավապահ մարմինների հետ, եթե իրենք հարկ համարեն»։ Բադալյանը հրաժարվեց նշել, թե հատկապես ումից է եղել զանգը։
Հավելենք, որ Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ.թ.ա. 782թ.-ին ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: