Մոսկվայում թոշակառուն փորձել է ցած նետվել 19-րդ հարկի պատուհանից, սակայն ինչ որ բան բռնել է նրա զգեստի մի մասը և կինը մնացել է օդում կախված։ Փրկարարներին հաջողվել է ողջ և անվնաս դուրս բերել նրան։
Ամեն ինչ տեղի է ունեցել Վասիլի Պետուշկովի փողոցում։ 70-ամյա մի կին, չգիտես ինչու, որոշել է ինքնասպան լինել, սակայն չի հաջողվել։ Ներքևից ականատեսները լսել են նրա օգնության աղաղակները և անմիջապես փրկարարներ են կանչել։