Վերին Լարսում վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է: Տեղեկությունը հայտնում է Sputnik Грузия-ն:
Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոճանապարհի 94-րդ կիլոմետրում սահմանափակումներ են մտցվել նախօրեին Գուդաուրիում ուղղաթիռի կործանման պատճառով։ Վրաստանում փրկարարական ուղղաթիռը բախվել է ժայռին, երբ փնտրում էր Գուդաուրիում կորած պարապլաներիստներին։