Այսօր երեկոյան Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր մեկնած իրավապահները զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։
Դեպքի վայր է մեկնել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։ Այժմ իրավապահները ենթադրյալ վիճաբանության վայրն են ճշտում, որտեղից վիճաբանողները հեռացել են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Որոշ հանգամանքներ ոստիկաններին ու քննիչներին հայտնի է, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին մանրամասներ չեն հրապարակում, հայտնում է կայքը։