27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նաև հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 12 շարասյուն ուղեկցվել է Լաչինի միջանցքով՝ երկուսը հյուսիսային և երկուսը հարավային ուղղությամբ։
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է իրականացվում՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։