Գուդաուրիում պարապլանի վթարի և ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է ինը մարդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին:
«Ցավոք սրտի, ուղղաթիռում բոլորը մահացել են, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկը, ով թռել էր պարապլաներով, ում համար փրկարարական գործողություն էր իրականացվել», — ՆԳ նախարար խոսքերը մեջբերել է Սպուտնիկ Վրաստանը:
Նշվում է, որ կործանված փրկարարական ուղղաթիռում 8 մարդ է եղել` անձնակազմի չորս անդամներ, 2 փրկարար և 2 բժիշկ։