Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը Կասպից ծովի վրա տագնապի ազդանշան է տվել․ ինքնաթիռն անհետացել է Flightradar-ի քարտեզից

Գրոզնիից Մոսկվա թռչող մարդատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել Կասպից ծովում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն ծառայությունների աղբյուրին։

«Boeing Գրոզնի-Մոսկվա չվերթը ահազանգել է Կասպից ծովի վրա և իջել 3000 մետր բարձրության վրա»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը Գրոզնիի օդանավակայանից դուրս է եկել մոտ կես ժամ առաջ։ Ահազանգի պատճառը դեռ չի նշվում։

Հաղորդվում է նաեւ, որ Boeing-ն անհետացել է Flightradar ծառայության քարտեզից։

Please enter a valid URL