Search
Close this search box.

Պահանջել են, որ հրաժարական գրի. ճնշումն ապօրինության գագաթնակետն է. Չալաբյան

Իշխանությունը փորձելու է ինձ կրկին վերադարձնել անազատության, սա է նրանց նպատակը: Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ով երկու օր առաջ էր ազատ արձակվել «Արմավիր» ՔԿՀ–ից:

Չալաբյանը հայտարարել է, որ իրեն ազատությունից զրկելը քաղաքական հետապնդում է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Չալաբյանի պնդմամբ՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ նույնպես քաղաքական հետապնդում է իրականացվում.

«Ընդամենը երեկ եղբայրս հայտարարեց, որ հեռանում է Կենտրոնական բանկից, բայց նա ստիպված է հեռանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ՝ նրանից դա պահանջել են»,-ասաց քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա, նրա որակմամբ, այն ընդամենը «պղպջակ է».

«Սրա տակ լուրջ ապացույցներ չկան, մոգոնած, թքած-կպցրած գործ է, որի միակ նպատակը եղել է ինձ ապօրինի կորպով ազատությունից զրկելը: Ինձ կալանավորելու որոշումը, հատկապես, կալանքը երկարացնելու մասին որոշումը, ապօրինի որոշումներ են, այս պատճառով տխրահռչակ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ, որը կայացրել է այդ որոշումը, իմ փաստաբանները կարգապահական վարույթ են հարուցել» ,-ասաց Չալաբյանը:

Վերջինս նաև ասաց, որ կալանավայրում իր նկատմամաբ ճնշումներ չեն եղել, ճնշումներ եղել են կալանավայրից դուրս:

Please enter a valid URL