ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկյաի ձայնի» հայկական ծառայության հարցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ու այդ ձևաչափի նկատմամբ ամերիկյան կողմի դիրքորոշման մասին, պատրաստակամություն է հայտնել շարունակել օժանդակել խաղաղ գործընթացին այս ձևաչափի շրջանակում:
«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել երկկողմ՝ ԵՄ-ի նման համախոհ գործընկերների հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերակատարության միջոցով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար»,- ասված է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության պատասխանում: