Search
Close this search box.

Քրիստոսի արձանը մեծ կարևորություն է ունենալու ոչ միայն Հայաստանի,այլ նաև համայն հայության համար

Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման թեմայի շուրջ զրուցեցինք Ազատան և Ձիթյանքով համայնքների հոգևոր հովիվ,փոխժողովրդապետ Տեր Միքայել Դոմբուրյանի հետ

— Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրումը,գլոբալ իմաստով,ի՞նչ նոր հորիզոններ է բացելու երկրի կրոնա-մշակութային վերելքի համար։

-Այս նախաձեռնությունը օգնելու է մեզ,որ մենք վերադառնանք մեր քրիստոնեական հավատքին։Խորհրդային ժամանակաշրջանում շատ հեռացած էինք,եկեղեցիները փակված էին,պատարագ չեր մատուցվում։Սա մեզ և մեր ժողովրդին կհիշեցնի,որ մենք պետք է դառնանք Քրիստոսի ճշմարտության ճանապարհը,որ ինքն եկավ և մեզ համար իրեն զոհեց։Քրիստոսի մոնումենտալ արձանը այդ ամենի հիշեցման միջոց է դառնալու։Ճիշտ այնպես,ինչպես սրբապատկերներն են,երբ դնում ենք տանը՝չենք համբուրում,չենք խոնարհվում:Այդպես էլ արձանն է լինելու։Այն մեզ օգնելու է,որպեսզի ավելի խորանանք ճշմարտության մեջ։Շատ աղվոր նախաձեռնություն է։

-Ամեն մի երկիր,ամեն մի քաղաք,ունի իր այցեքարտը,իր սիմվոլը։Հնարավոր համարու՞մ եք,որ Քրիստոսի մոնումենտալ արձանը ևս դառնա Հայաստանի գլխավոր այցեքարտը,մեր խորհրդանիշերից մեկը։

-Այո,իսկ ինչու՞ ոչ։Որովհետև նպատակը որ կա՝հենց բուն արձանը չէ,այլ Հիսուսի անունն է։Քրիստոսի ներկայությունը՝մեր և աշխարհի այլ ժողովուրդներին ցուցադրելու հնարավորություն է ստեղծվելու։Ինչպե՞ս կարելի է այս ամենին ընդդիմանալ։Շատ ողջունելի է։

-Տեր Միքայել,սփյուռքից և մասնավորապես լիբանանահայերի կողմից կան շատ դրական արձագանքներ՝պ-ն Գագիկ Ծառուկյանի այս հայրենանվեր նախաձեռնության կապակցությամբ։Ի՞նչ կարևորություն ունի արձանի տեղադրումը սփյուռքի համար։

-Ես ինքս լիբանանահայ եմ,տեսեք,Բեյրութում կա տեղադրված Մայր Աստվածածնի մեծ արձանը։Այն բարձունքի վրա է գտնվում և աշխարհի բոլոր երկրներից մարդիկ գալիս են այնտեղ,աղոթքներ են մատուցում։Կան մեծ թվով զբոսաշրջիկներ։Ուխտի հատուկ օր կա,այն նշվում է մայիսի 1-ին։Մարդիկ քայլելով գալիս կտրում են 10-20 կմ.,մինչև որ հասնում են ուխտատեղի։Մենք էլ որ էստեղ ունենանք Քրիստոսի մոնումենտալ արձանը,որը կսռուցվելու է պ-ն Ծառուկյանի հովանավորությամբ,շատ լավ կլինի։Այնպես որ ողջունում և իմ օրհնանքն եմ տալիս այս նախաձեռնությանը։

Զրուցեց՝ Արթուր Օգանեզովը

Please enter a valid URL