Հոնկոնգում կայացած Mirror-ի համերգի ժամանակ հսկայական հեռուստաէկրանն ընկել է բեմի վրա։
Ըստ ԶԼՄ-ների՝ առնվազն երկու մարդ վիրավորվել է։ Դեպքից 10 րոպե անց ժամանել են բժիշկները և տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Հայտնի է, որ նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Համերգն ընդհատվել է և կազմակերպիչները խնդրել են բոլորին լքել դահլիճը։