Search
Close this search box.

Զավեշտալի է` մեծ և փոքր այս լաոներն անգամ իրենք իրենց ասածին չեն հավատում. Տ. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամիսներ շարունակ Կալիֆոռնիայի օվկիանոսային զովին «հայրենիքը փրկող» փոքրիկ Լաոն կոչ է անում միանալ Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին։ Հետաքրքիր է, հայրենիքը հեռվից էր պետք սիրե՞լ, թե՞ Կալիֆոռնիայի ափերից էր պետք փրկել։

Զավեշտալի է` մեծ և փոքր այս լաոներն անգամ իրենք իրենց ասածին չեն հավատում. ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարում էին, թե պահն օրհասական է, բայց ժամանակ գտան անգամ մի քանի ամիս օվկիանոսի զովը վայելելու։

Թերևս փաստ է, որ օվկիանոսից այն կողմ շարքային երեսպաշտի դեմքով փչած այս սուտ հայրենասիրությանը օրեցօր ավելի քչերն են հավատում:

ՀԳ. Քանի դեռ ուսումնական հաստատություններում դասապրոցեսը չի վերսկսվել, շտապեք հայտարարել, թե ամենուր դասադուլ է, Երևանն էլ պարալիզացնելու կարիք էլ չկա»:

Please enter a valid URL