Մոսկվայի Ալմա-Ատինսկայա փողոցում գտնվող հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է զոհվել։ Հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվականները՝ հրդեհը տեղայնացվել է 150 քմ մակերեսով։ Հրդեհի պատճառը, ըստ նախնական տվյալների, էլեկտրատեխնիկայի անսարքությունն է եղել։ Մարդիկ հավանաբար մահացել են ածխածնի երկօքսիդի թունավորումից, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից: Նշվում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։