Բլոգեր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հեղափոխության միակ կամ գլխավոր նպատակը կոռուպցիոներներին պատժելն ու ժողովրդից թալանածը վերադարձնելն էր։ Դրանով ի պաշտոնե զբաղվում է Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն (նախկին ՀՔԾ)։
Եվ ահա այս կառույցի գլխավոր քարտուղար (փաստացի 2-րդ մարդ) է նշանակվում մի անձ, ով 1995֊2018թթ ուղղակի զբաղված է եղել կոռուպցիայով, իսկ 2001֊ից որպես ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա` անընդմեջ ղեկավարել է հարկայինի ամենակոռումպացված օպեռբաժինները, լինելով նախ Շահեն Հովասափյանի, ապա Գագիկ Խաչատրյանի փողի գլխավոր մատակարարը։
Գերասիմ Մկրտչյանը միայն կնոջ` Նելի Փոթեյանի անունով 133 միլիոն դրամի պահանջ ունի ինքնասպան եղած բիզնեսմենից։
P.S. Բոլոր թալանչիները անհոգ ապրում և ապրելու են, քանի դեռ ձեր Նիկոլն է իշխանության։