Գեղցիներն առավելագույնը կարող են համայնք ստեղծել և ոչ ամենևին՝ հասարակություն:
Գեղցիներն առավելագույնը կարող են ստեղծել յուրայինների կաստա և ոչ ամենևին՝ ինքնությունների համակեցություն:
Գեղցիներն առավելագույնն ունեն անձնական և ազգակցական շահեր և ոչ ամենևին՝ հանրային և ընդհանուր շահեր:
Գեղցիների ստեղծած բարիքը հավերժորեն ցանկապատից ներս է և ոչ երբեք՝ հանրային բարիքի համատեքստում:
Գեղցիները չունեն արժեքներ, նրանք բացառապես կլանային շահերի կրող են։
Գեղցիները չունեն սեփական գաղափարներ․ նրանք հավերժ կապկողներ ու թխողներ են:
Գեղցիները ներմուծված սորտ են և հավերժ հակամարտության մեջ՝ բնիկ տեսակի հետ։ Ներմուծվածը դատապարտված է խժռել բնիկի զբաղեցրած արեալը։
Գեղցիները հանճարեղ անամոթներ են, այնտեղ, ուր չունես անցյալ, ազատ ես ասիմիլացնելու սեփական ինքնությունդ։
Գեղցիները հավերժական պահպանողականներ են, նրանք վախենում են նոր տրենդներից, չունեն քննադատական միտք և այրում են այն ապագան, որտեղ իրենք տեղ չունեն։
Գեղցիները վախկոտ արարածներ են և հեշտ են հավաքագրվում գործակալական ցանցերում։
Գեղցիները հավատարմության անունից են խուժում ներսդ՝ հանձնվում որպես երդվյալ ստրուկներ, բայց այդպես է սկսվում արալեզների դավադրությունը։
Իշխանությունն ու մեդիան հեռու պահեք գեղցիներից և դուք կունենաք ՔԱՂԱՔ, ՔԱՂԱՔականություն, ՔԱՂԱՔակրթություն։
ՎԱՐԴ Սիմոնյան