58 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանը։
«Արթուր Աթայանը 2008-2012թթ․ լինելով Կապան քաղաքի ղեկավար՝ իր կարևոր ներդրումն է ունեցել քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և համայնքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում և զորակցություն ենք հայտնում Աթայանների ընտանիքի անդամներին, մերձավորներին, գործընկերներին և կիսում անդառնալի կորստի ցավը»,-ասված է Կապանի համայնքապետարանի հաղորդագրությունում: